Այսօր մեկնարկել է ընդունելության լրացուցիչ փուլը

Դիտումների քանակ՝ 1011

Վկայակոչելով Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքը /atc.am/ ` տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրատի կրթական ծրագրի) կարգի 3-րդ դրույթի 24-րդ կետի /ընդունելության դիմում-հայտերի և փաստաթղթերի ընդունումը / համաձայն` Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդների, նախնական մասնագիտական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտների ընդունելությունը մեկնարկել է այսօրվանից և կտևի մինչև հուլիսի 2-ը` մինչև ժամը 18.00-ն:
Այսօր այցելեցինք ՀՊՏՀ ընդունող հանձնաժողով և զրուցեցինք պատասխանատու քարտուղար Վահան Բաղդասարյանի հետ, ով հավաստեց, որ կանոնակարգի համաձայն` այսօր մեկնարկել է ընդունելության լրացուցիչ փուլը նաև մեր բուհում: 
Դիմորդներին մաղթում ենք հաջողություն: 
Կանոնակարգի հղմանը կարող եք ծանոթանալ այստեղ`  http://atc.am/files/2013%20dimord/2013%20karg.pdf

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին