«Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր». մեկնարկում է «Թանգարանների գիշեր» միջոցառումը

Դիտումների քանակ՝ 863

Սիրելի’ ՀՊՏՀ-ականներ, այսօր կազդարարվի «Թանգարանների գիշեր» միջոցառման մեկնարկը: Երեկոյան, ժամը 18.00-ից մինչև կեսգիշեր Հայաստանի տասնյակ թանգարաններ հյուրընկալորեն իրենց դռները կբացեն այցելուների առաջ` անվճար:
Մշակութային այս ուշագրավ միջոցառումը կազմակերպվում է ողջ աշխարհում` Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ: Նշենք, որ այս տարի «Թանգարանների գիշեր 2013» ծրագիրը կրում է «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» կարգախոսը:
Միջոցառումը հնարավորություն է ընձեռում անվճար հաղորդակից լինելու թանգարանային անցուդարձին, նորովի բացահայտելու թանգարաններում պահվող մշակութային արժեքները:

Հ. Գ. Լուսանկարները՝   համացանցից։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին