Մայիսի 20-ին տեղի կունենա «Պարույր Հայկազն» երիտասարդ ճարտասանների մրցույթը

Դիտումների քանակ՝ 1131

Սիրելի’ ՀՊՏՀ-ականներ, մայիսի 20-ին, ժամը 14.00-ին մեծ դահլիճում տեղի կունենա «Պարույր Հայկազն» երիտասարդ ճարտասանների մրցույթը, որին մասնակցելու համար այս պահի դրությամբ հայտագրվել են տարբեր ֆակուլտետների 32 ուսանող: Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց մրցույթի նախաձեռնող ու կազմակերպիչ, կառավարման ամբիոնի պրոֆեսոր Վալերի Միրզոյանը: Վերջինս տեղեկացրեց նաև, որ մինչ մրցույթի մեկնարկը, կանցկացվի վիճակահանություն և կորոշվի ելույթների հաջորդականությունը: Մասնակիցների ճարտասանական ունակությունները և գեղեցիկ, հայեցի խոսքը, ըստ սահմանված չափանիշների, կգնահատի մրցատյանը:
Նշենք, որ Պարույր Հայկազն» երիտասարդ ճարտասանների մրցույթը
անցկացվում է 1998 թվականից`իր շուրջն համախմբելով ուսանող ճարտասաններին:

Հաջողություն ենք մաղթում երիտասարդ ճարտասանների մրցույթի բոլոր մասնակիցներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին