Աշխատաժողով՝ ՀՊՏՀ ուսանողների համար
Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը ՀՊՏՀ-ի հետ համատեղ մայիսի 15-ին կազմակերպել էր աշխատաժողով ՀՊՏՀ ուսանողների համար՝ «Նորարարությունը ձեռնարկությունում. գործնական օրինակներ» խորագրով։
Աշխատաժողովն անցկացրեց կենտրոնի փորձագետ Ավետիք Քալանթարյանը, ով ներկայացրեց Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի զարգացման ներկա վիճակը, ապագա զարգացման միտումները և նորագույն տեխնոլոգիաները։ Դասախոսությունը նվիրված էր ձեռնարկությունների ինովացիոն խնդիրներին և այդպիսի նախագծերի իրականացման համար գործնական օրինակներին, դրանց գործնական ու ռազմավարական անհրաժեշտությանը և բիզնեսի աճի վրա ունեցող ազդեցությանը։
Մեր բուհից աշխատաժողովին մասնակցած ուսանողներն ակտիվորեն մասնակցել են դասախոսության ժամանակ և դրա ավարտից հետո ծավալված քննարկումներին, մասնագետին հղել իրենց հետաքրքրող մասնագիտական հարցերը։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին