Հայտնի դարձան ներբուհական «Ռեկորդների օր» մրցումների արդյունքները

Դիտումների քանակ՝ 1010

Մայիսի 16-ին ՀՊՏՀ-ում տեղի ունեցան «Ռեկորդների օր» մրցումները, որը, հիշեցնենք, նախաձեռնել էր ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնը: Մասնակիցները մրցեցին հեռացատկ տեղից /տղաներ, աղջիկներ/, ձեռքերի ծալում, ուղղում /տղաներ, աղջիկներ/,վերձգում պտտաձողից /տղաներ/:
Հեռացատկ տեղից աղջիկների մրցումներում առաջին տեղը 2.28 մետր ցուցանիշով կիսեցին Արմինե Հակոբյանը /կառավարում ֆակուլտետի 1-ին կուրս/ և Նեկտար Գրիգորյանը /հաշվ. հաշվառում 3-րդ կուրս/: Ինչպես տեղեկացրեց ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Սիմոն Հակոբյանը, աղջիկները առաջին տեղի համար կրկին կմրցեն երեքշաբթի օրը: Նրանցից մեկը կզբաղեցնի 1-ին, մյուսը` 2-րդ մրցանակային տեղը: Երրորդ տեղում 2.23 մետր ցուցանիշով Լիլիթ Հարությունյանն է / ֆինանսական 1-ին կուրս/:
Հեռացատկ տեղից տղաների մրցումներում առաջին տեղում է Հայկ Ամիրխանյանը /ֆինանսական 2-րդ կուրս/` 3.10 մ ցուցանիշով, երկրորդ տեղում` Արամ Մելքոնյանը /մարքեթինգ 4-րդ կուրս/` 2.82 մ ցուցանիշով: Երրորդ տեղը զբաղեցրեց Արայիկ Մկրտչյանը / հաշվապահական հաշվառում 2-րդ կուրս/` 2.70 մ ցուցանիշով:
Ձեռքերի ծալում, ուղղում աղջիկների մրցումներում առաջին տեղում է Լուսինե Իսկանդարյանը /ֆինանսական 1-ին կուրս/, երկրորդ տեղում` Արուս Պապյանը /ֆինանսական 2-րդ կուրս/, երրորդ տեղը կիսեցին Տաթև Նալբանդյանը / ֆինանսական 2-րդ կուրս/ և Անահիտ Արամյանը / ինֆ. և վիճ. 1-ին կուրս/:
Ձեռքերի ծալում, ուղղում տղաների մրցումներում առաջին տեղը զբաղեցրեց Հրանտ Հայրապետյանը /ինֆորմ. 2-րդ կուրս/` 88 միավորով, երկրորդ տեղում է Հակոբյան Վահանը /կառավարում 2-րդ կուրս/` 80 միավորով, երրորդ տեղում է Արայիկ Մկրտչյանը/ հաշվ. հաշվառում 2-րդ կուրս /` 68 միավորով:
Մրցավարի կողմից «Արդարացի խաղ» հատուկ մրցանակին արժանացավ Ռոբերտ Գասպարյանը/ ֆինանս. 1-ին կուրս/:
Վերձգում պտտաձողից տղաների մրցումներում մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ. առաջին տեղում է Հրանտ Հայրապետյանը / ինֆորմ. 2-րդ կուրս/` 44 ձգում, երկրորդ տեղը զբաղեցրեց Հարություն Սահակյանը / մարքեթինգ և բիզնես/` 41 ձգում և երրորդ տեղը` Ալեքսան Խաչատրյանը / կառավարում 4-րդ կուրս/` 33 ձգում:
Սիմոն Հակոբյանի հավաստմամբ՝ մրցումների արդյունքները հիանալի են, դրանք իրավամբ, կարելի է անվանել ռեկորդային:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին