Մայիսի 27-ի աշխատանքային երկուշաբթին տեղափոխվել է հունիսի 1-ի շաբաթ օրը
16.05.2013
Դիտումների քանակ՝ 1074
Հարգելի գործընկերնե’ր, տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է 2013թ. մայիսի 27-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել 2013թ. հունիսի 1-ի շաբաթ օրը:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ը նույնպես ոչ աշխատանքային է. այդ օրը նշվում է Հանրապետության տոնը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին