ԱՐՁԱԿ-2013 պատմվածքի մրցույթը կավարտվի մշակութային շքեղ հանդիսությամբ

Դիտումների քանակ՝ 907


Սիրելի ուսանողներ, հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք, ԱՐՁԱԿ-2013 պատմվածքի մրցույթն արդեն եզրափակիչ փուլում է: Մրցույթի կազմկոմիտեն պատրաստվում է մայիսի երկրորդ տասնօրյակում շքեղ հանդիսությամբ հաղթողների, եզրափակչի մասնակիցների և ՀՊՏՀ բոլոր ընթերցասերների համար մշակութային տոն կազմակերպել` մեկ անգամ ևս հավաստելով, որ երիտասարդ սերունդը չի հեռացել գիր-գրականությունից, որ ստեղծագործող է, մտածող, որոնող և կան մարդիկ, որոնք պատրաստ են բացահայտել, հանրայնացնել  նրանց ստեղծագործական միտքը և, իհարկե, խրախուսել:

Հետևեք մեր լրատվությանը և ժամանակին իրազեկվեք հանդիսության օրվա և ժամի մասին:

Հիշեցնենք, որ ԱՐՁԱԿ-2013 պատմվածքի մրցույթն իրականացվում է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի աջակցությամբ։ Հանդիսավոր արարողությանը մրցանակակիրների և հյուրերին սպասվում են բազմաթիվ անակնկալներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին