Հուզմունք, շնորհավորանքներ, ժպիտներ ու ծաղիկներ… ավարտական քննական օրերի տրամադրությունը մեր բուհում

Դիտումների քանակ՝ 1902

Ապրիլի 29-ին մեկնարկել է ավարտական ատենախոսությունների պաշտպանությունները, և այս օրերի ընթացքում իրենց ուսումնասիրություններն են ներկայացրել և դրանք հաջողությամբ պաշտպանել համալսարանի առկա բակալավրիատի տարբեր մասնագիտությունների ավարտական կուրսերի բազմաթիվ ուսանողներ:

Նրանց համար յուրաքանչյուր քննական օրն ավելի  մոտ ու շոշափելի է դարձնում    ուսումնառության ավարտը: Այդ է պատճառը, որ չնայած քննական օրերի ընթացքում ստեղծված  լարված ու հուզառատ մթնոլորտի, այնուհանդերձ ավարտողների հիշողության մեջ յուրաքանչյուր քննական օրն  ընդմիշտ  մնում է որպես բուհական ուսումնառության ավարտը խորհրդանշող, նոր ճանապարհի սկիզբը նախանշող մի գեղեցիկ ակնթարթ: Ավարտական ատենախոսությունների պաշտպանություններ, արժանի գնահատականներ, հուզմունք, շնորհավորանքներ, ժպիտներ  ու ծաղիկներ… Ահա սա է  ավարտական քննական օրերի բերած տոնական տրամադրությունը: Այդ մասին է վկայում նաև ներկայացված լուսանկարը, որով փորձ է արվել արձանագրել այդ հաճելի ակնթարթները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին