Ավարտական հավաստագրեր՝ մեր բուհում ուսանած արտասահմանցի ուսանողներին

Դիտումների քանակ՝ 891

Հարգելի այցելուներ, ինչպես գիտեք ՀՀ Կառավարության որոշմամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին թույլատրվել է իրականացնել օտարերկրյա դիմորդների նախապատրաստական և բարձրագույն
կրթության ուսուցում:

Անցած տարվանից արդեն մեր բուհում տրվեց արտասահմանցի ուսանողների նախապատրաստական դասընթացների մեկնարկը, որին մասնակցեցին ուսանողներ Հնդկաստանից և Նեպալից: Այսօր արդեն 6-ամսյա նախապատրաստական դասընթացներն ավարտելու կապակցությամբ օտարերկրացի ուսանողներին ավարտական հավաստագրեր հանձնեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ շնորհավորելով նրանց ուսուցումը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ:

«Սա արտասահմանցի ուսանողներին կրթական ծրագրում ներգրավելու մեր առաջին փորձն էր, և հուսով ենք դուք հեռանում եք գոհունակությամբ: Ես շնորհավորում եմ ձեզ և հետագա հաջողություններ մաղթում՝ անկախ այն հանգամանքից կշարունակեք ձեր ուսումը մեր բուհում, թե ոչ»,- նշեց ռեկտորն ու հանձնեց ավարտական հավաստագրերը:

Կորյուն Աթոյանը հետաքրքրվեց նաև շրջանավարտներին հուզող հարցերով, տպավորություններով: Վերջիններս  նշեցին, որ իրենց հետաքրքրում է Հայաստանում աշխատանք գտնելու հնարավորությունը, իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ռեկտորին՝ ուրախությամբ նշելով, որ տպավորված են ՀՊՏՀ-ում ուսանելու առիթից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին