ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհավորանքի խոսք է հղել ապրիլի 7-ի կապակցությամբ
07.04.2013
Դիտումների քանակ՝ 985
Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը շնորհավորանքի խոսք է հղել Մայրության և գեղեցկության տոնի առիթով, որը ներկայացնում ենք ստորև.
Սիրելի աշխատակցուհիներ, ուսանողուհիներ
Շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության հրաշալի տոնի կապակցությամբ:
Ընտանեկան օջախի ջերմությունը, երկրի ամրությունը, ազգի ապագան անպայմանորեն կապվում են մայրերի գովելի որակների և զուգակցվում ձեր հերոսական հատկանիշների հետ: Շնորհավորում եմ ձեզ, մաղթում խաղաղություն, երջանիկ մայրություն:
Թող գարնանային այս գեղեցիկ տոնը ավետաբերությամբ ու սիրով զարդարի ձեր կյանքը, լինեք առողջ, կենսախինդ ու իրականանան ձեր փայփայած բոլոր երազանքները:
Հարգանքով՝
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյան