ՀՊՏՀ գիտնականների հոդվածները՝ՌԴ-ում հրատարակված գիտական հոդվածների ժողովածուում
Տնտեսագիտության դոկտոր, ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանի` «Կազմակերպությունների ֆինանսական վիճակի վերահսկման հարցի շուրջ» և տնտեսագիտության թեկնածու, կառավարչական հաշվառման ամբիոնի վարիչ Լիաննա Գրիգորյանի` «Ներդրումային գործունեության ռիսկերի ուսումնասիրության մեթոդները նորարարական նախագծերում» գիտական հոդվածներն օրերս հրապարակվել են Ռուսաստանի Դաշնությունում լույս տեսնող«Ռուսաստանի Դաշնության ֆինանսական և դրամավարկային համակարգի տեսություն և պրակտիկա» խորագիրը կրող միջազգային գիտագործնական կոնֆերանսի 8-րդ նստաշրջանի հոդվածների ժողովածուում:
Այս մասին մեզ հայտնեց Աշոտ Մաթևոսյանը՝ տեղեկացնելով, որ ժողովածուն կազմվել է 2012 թվականի դեկտեմբերի 6-7-ը ՌԴ Վորոնեժ քաղաքում տեղի ունեցած միջազգային գիտագործնական կոնֆերանսում ներկայացված գիտական հոդվածների հիման վրա: Աշոտ Մաթևոսյանը տեղեկացրեց նաև, որ վերոնշյալ գիտաժողովի ֆինանսական կառավարման հիմնախնդիրները քննարկող ֆինանսական ենթաբաժնի աշխատանքներին մասնակցել են ինքը և Լիաննա Գրիգորյանը: Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ղեկավարը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց նաև, որ իրենց համար մեծ պատիվ էր հայտնի ֆինանսիստ, մի քանի տասնյակ գրքերի հեղինակ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վ. Բաչարովի ղեկավարած ֆինանսական ենթախմբում աշխատելը, նրա հետ ծանոթանալն ու նրան լսել:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է ՀՊՏՀ գիտնականներին և մաղթում նորանոր հաջողություններ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին