ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջի «հավանողների» թիվը հասավ 5000-ի
Սիրելի՛ ՀՊՏՀ-ականներ, ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջի այցելուներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեր համալսարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջի «հավանողների» թիվը հասավ 5000-ի: Շնորհավորում ենք բոլորին այս ուրախալի առիթով և խոստանում, որ այսուհետ ևս կաշխատենք բավարարել այցելուների հետաքրքրությունը` ներկայացնելով համալսարանի կյանքին, առօրյային, ուսումնական գործընթացին վերաբերող բազմաբնույթ և հետաքրքրական հրապարակումներ:
Հիշեցնենք, որ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջը բացվել է 2011 թվականի նոյեմբերի 11-ին: Սոցիալական ցանցում բուհի պաշտոնական էջը սպասարկում է ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Սիրելի այցելուներ, շնորհակալություն ձեր վստահության համար, որի վկայությունը ՀՊՏՀ ֆեսյբուքյան էջի այցելությունների կայուն աճն է:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին