Ներհամալսարանական գիտական դրամաշնորհների հաշվետվությունները ներկայացվեցին շնորհանդեսում
Մարտի 25-26-ին ՀՊՏՀ նիստերի սրահում շնորհանդես էր. ներհամալսարանական գիտական դրամաշնորհների մրցույթում շահած 13 գիտական հետազոտական թեմաների ղեկավարները համալսարանի ղեկավարությանը, իրենց գործընկերներին ներկայացրեցին առաջին եռամսյակի հաշվետվությունները:
ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը դրամաշնորհների մասնակիցներին շնորհավորեց առաջին աշխատանքային հանդիպման առիթով և տեղեկացրեց, որ այն անցնելու է տեղեկատվական, հարցուպատասխանի, քննարկումների ձևաչափով:
Երկօրյա աշխատանքային հագեցած մթնոլորտում նախագծերի ղեկավարները, հետազոտողները տեսանելի դարձրին կատարված աշխատանքը, խոսեցին առաջիկա անելիքների մասին, լսեցին իրենց գործընկերների կարծիքները, առաջարկությունները:
Միջոցառման ավարտին պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը շնորհակալություն հայտնեց բոլոր գիտնական հետազոտողներին` կատարված աշխատանքը համակողմանիորեն ներկայացնելու, արդյունավետ քննարկումների համար և ասաց. «Կարծում եմ` առաջիկա հանդիպումներին քննարկումները ավելի թեժ բնույթ են կրելու, հաճույք են պատճառելու և հարստացնելու են մեզ, որը պետք է կիսենք մեր սաների հետ և արդյունքում հարստացնենք մեր երկիրը»:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին