Գիտական զեկուցում գրելու հմտություններ. ներկայացնում է ՈՒԽ ուսումնագիտական հանձնաժողովը
ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի թիվ 207 լսարանում այսօր ուսանողները հանդիպեցին համալսարանի ուսանողական խորհրդի կողմից Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում ապրիլի 26-28-ը կազմակերպվելիք` «ՀՀ տնտեսության զարգացման մարտահրավերներն ու խոչընդոտները» խորագիրը կրող «EcoNewՄիտք» ուսանողական գիտաժողովի կազմակերպիչների հետ:
Հանդիպման մասնակիցներին ողջունեց ուսանողական խորհրդի ուսումնագիտական հանձնաժողովի նախագահ Մարիա Ավանեսովան: Վերջինս, նշելով, որ գիտաժողովին մասնակցելու ամենակարևոր պայմանը ինքնուրույն գիտական ուսումնասիրություն կատարելն ու այն պատշաճորեն ներկայացնելն է, անդրադարձավ գիտական զեկուցում գրելու հմտություններին ու դրդապատճառներին: Ներկայացնելով սեփական փորձը` բանախոսը նշեց, որ գիտական ուսումնասիրություն գրելու ընթացքում առաջին հերթին ձեռք ես բերում մասնագիտական փորձ, նոր գիտելիքներ, հետազոտական աշխատանք կատարելու հմտություն, կարողանում ես ինքնաարտահայտվել ու ինքնադրսևորել: Մարիա Ավանեսովան թվարկեց գիտական զեկուցում գրելու համար անհարժեշտ պայմանները, խոսեց գիտական ուսումնասիրության թեմայի, կառուցվածքի և տեխնիկական այլ խնդիրների մասին:
Բանախոսը սիրով պատսխանեց նաև ուսանողների հարցերին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին