Օտար լեզվի իմացության զարգացման ևս մեկ հնարավորություն
Ջրային համագործակցության միջազգային տարվան նվիրված Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակներում այսօր Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի և ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ գեղարվեստական ֆիլմի ցուցադրություն կազմակերպվեց ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի 207 լսարանում: Փառատոնի գործընկեր «ARTandSHOW» ընկերության տնօրեն Ալեքսանդր (Սաշա) Գրիգորյանը ուսանողների համար հանդես եկավ ներածական խոսքով, որում անդրադարձավ փառատոնում ընդգրկված ֆիլմերին, անցկացման ժամանակացույցին։
ՀՊՏՀ ուսանողները դիտեցին բրիտանական «Black pond» («Սև լճակ») ֆիլմը, որը ցուցադրվեց բնագիր լեզվով` անգլերեն և հայերեն լուսագրերով: Ուսանողները ևս մեկ հնարավորություն ստացան զարգացնելու և խորացնելու օտար լեզվի իրենց իմացությունը։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին