Ճանաչողական այց ՀՊՏՀ

Դիտումների քանակ՝ 779

Այսօր ճանաչողական այցով մեր համալսարանում էր գտնվում ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» Ազգային հետազոտական համալսարանի ԱՊՀ և բալթյան երկրների հետ համագործակցության զարգացման տնօրեն,  տնտեսագիտության  դոկտոր Տատյանա Չետվերնինան, ում դիմավորեցին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը: ՀՊՏՀ պրոռեկտորն ու ռուսաստանցի հյուրը քննարկեցին կրթության և գիտության զարգացման հիմնախնդիրները, ինչպես նաև մատնանշեցին հնարավոր համագործակցության ուղիներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին