Մեր ուսանողները՝ ուսանողական ինքնակառավարման մարմինների փորձի փոխանակման ծրագրի մասնակից

Դիտումների քանակ՝ 1146

Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի և Լեհաստանի ուսանողական խորհրդարանի միջև մեկնարկած Ուսանողական ինքնակառավարման մարմինների փորձի փոխանակման համատեղ ծրագրի առաջին փուլին, որն անցկացվել է Լեհաստանի Պոզդնան քաղաքում, փետրվարի 6-14-ը մասնակցել են նաև ՀՊՏՀ ուսանողները: Ծրագրին մեր բուհից՝ որպես ուսանողական խորհրդի ներկայացուցիչներ, մասնակցել են կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Գրիշա Ամիրխանյանը, արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լուսինե Դադալյանը և ուսումնագիտական հանձնաժողովի նախագահ Մարիա Ավանեսովան, ինչպես նաև Լիաննա Մելքոնյանը, Մարիաննա Սարգսյանը և Լուիզա Աբրահամյանը, ովքեր Հայաստանի ուսանողական ազգային ասոցացիայի տարբեր հանձնաժողովների ակտիվ ներկայացուցիչներ են։

Վերադարձից հետո Գրիշա Ամիրխանյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ներկայացրեց իր տպավորությունները: «Ծրագրից շատ եմ տպավորվել, եղել եմ Լեհաստանի ամենաառաջատար բուհերից մեկում՝ Ադամ Միսկեվիչի համալսարանում, և իհարկե շատ բան ունենք սովորելու եվրոպական այդ առաջատար կրթական համալսարանից։ Անպայման կփորձենք որոշակի ծրագրեր մշակել, և այնտեղ տեսած, ձեռք բերած փորձը համապատասխանեցնելով մեր երկրին և մեր համալսարանին՝ այստեղ նույնպես կիրառել»,- նշեց նա:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին