ՀՊՏՀ ուսանողները ևս արժանացել են ՀԵՀ կրթաթոշակի

Դիտումների քանակ՝ 762

Փետրվարի 16-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կրթաթոշակի հավաստագրեր է տրամադրել պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի՝ անվճար համակարգում չընդգրկված հանրապետության պետական բուհերի 1-ին և 2-րդ կուրսերի մոտ 810 ուսանողի, որոնց թվում են նաև մեր բուհի ուսանողներ: Կրթաթոշակ հատկացնելու նպատակով ՀՀ կառավարությունը հիմնադրամին է տրամադրել 60 միլիոն դրամ: Կրթաթոշակ են ստացել բարձր առաջադիմություն, հասարակական ակտիվություն ունեցող, սոցիալապես անապահով, սահմանամերձ շրջանների ուսանողները: Այս մասին տեղեկանում ենք ՀԵՀ-ի պաշտոնական կայքից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին