Առաջին բուժօգնություն` տարբեր պատճառներով կլինիկական մահ տարած մարդկանց. սեմինար դասընթաց

Դիտումների քանակ՝ 1936

Ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնում այսօր տեղի ունեցավ տեսական սեմինար դասընթաց` ամբիոնի դասախոսների և աշխատակիցների համար: «Վերակենդանացում» թեմայով սեմինարը վարեց ամբիոնի դասախոս Նեդա Պետրոսյանը: Վերջինս, խոսելով շնչահեղձության, էլեկտրահարման և տարբեր այլ աղետների հետևանքով կլինիկական մահ տարած մարդկանց առաջին օգնության ցույց տալու, նրանց կյանք վերադարձնելու եղանակների մասին, նշեց, որ վերակենդանացումն իրականացվում է վեց փուլով` վերին շնչուղիների անացանելիության ստուգում, արհեստական շնչառություն, սրտի արտաքին կամ անուղղակի մերսում, էլեկտրոստիմուլացիա, դեղորայքի ներարկում և ինտենսիվ բուժում:


Նեդա Պետրոսյանը կարևորեց հատկապես առաջին երեք փուլերը, որոնք իրականացվում են դեպքի հենց առաջին վայրկյանից սկսած և տուժածին կարող են վերադարձնել կյանք: Բանախոսն հանգամանորեն անդարադարձավ նաև արտակարգ իրավիճակների ժամանակ կոտրվածքներ ստացած, արյունահոսող մարդկանց առաջին բուժօգնություն ցույց տալու եղանակներին ու մեթոդներին: Նեդա Պետրոսյանը նաև պատասխանեց մասնակիցների հարցերին:


ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին