Վաղը կավարտվի լուծարքային շրջանի առաջին փուլը

Դիտումների քանակ՝ 978

Վաղը մեր բուհում կավարտվի հունվարի 31-ին մեկնարկած լուծարքային շրջանի առաջին փուլը: Այս օրերի ընթացքում քննական տարբեր ձևերով քննություններ են հանձնել առկա ուսուցման բակալավրիատի 1-4-րդ, հեռակա ուսուցման բակալավրիատի 1-3-րդ կուրսերի, առկա և հեռակա ուսուցման մագիստրատուրայի` ամփոփիչ քննաշրջանի ընթացքում «անբավարար» գնահատականներ ստացած և չներկայացած ուսանողները:
Հիշեցնենք, որ լուծարքների երկրորդ փուլը կկազմակերպվի փետրվարի 13-ից 22-ն ընկած ժամանակահատվածում:
Նշենք նաև, որ հեռակա ուսուցման բակալավրիատի 4-րդ կուրսերի առաջին լուծարքային շրջանը կմեկնարկի մայիսի 13-ին (2 շաբաթ), երկրորդը` սեպտեմբերի 9-ին (2 շաբաթ): Վերոնշյալ կրթաձևի 5-րդ կուրսեցիների առաջին լուծարքային փուլը կսկսվի մարտի 4-ին (2 շաբաթ), երկրորդը` մարտի 18-ին (2 շաբաթ):

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին