Աշխատանքային քննարկում՝ ՈՒԳԸ հերթական նիստում
Երեկ տեղի է ունեցել մեր համալսարանի Ուսանողական գիտական ընկերության նիստը, որին մասնակցել են ընկերության ֆակուլտետային նախագահները և համակարգողները (ՈՒԳԸ ֆակուլտետային աշխատանքները համակարգող դասախոսները): Քննարկվել են աշխատանքային հարցեր: ՀՊՏՀ ՈՒԳԸ նախագահ Վլադիմիր Գևորգյանը, ամփոփելով 2012 թվականին կատարված աշխատանքները, նշել է, որ անցնող տարում հաջողությամբ է կազմակերպվել և անցկացվել 34-րդ նստաշրջանը, գրանցվել են որոշակի հաջողություններ:
Նիստի ընթացքում հաստատվել է ՈՒԳԸ 2013 թվականի աշխատանքնային պլանը, ըստ որի ՈՒԳԸ հոբելյանական 35-րդ նստաշրջանի ֆակուլտետային փուլը կանցկացվի մարտի 13-15-ը: Հաղթողներն իրենց աշխատանքները կներկայացնեն նստաշրջանի համահամալսարանական երկրորդ փուլին, որը կկազմակերպվի մայիսին: Նիստը որոշել է նաև ընդլայնել ՈՒԳԸ աշխատանքների ոլորտը` խրախուսելով թիմային հետազոտական աշխատանքների կատարումը, կազմակերպելով բաց դասեր, սեմինարներ:
Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ՀՊՏՀ ՈՒԳԸ նախագահ Վլադիմիր Գևորգյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին