Վաղը կկայանա ՀՊՏՀ խորհրդի նիստը
16.01.2013
Դիտումների քանակ՝ 796
Հունվարի 17-ին, ժամը 13.00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նիստերի սրահում տեղի կունենա ՀՊՏՀ խորհրդի նիստ` ՀՊՏՀ խորհրդի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:
ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը հանդես կգա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2012 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների և 2013 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշների մասին զեկուցմամբ:
Ռեկտորը խորհրդին կներկայացի նաև ՀՊՏՀ կազմակերպական կառուցվածքում հետազոտական կենտրոն ստեղծելու մասին հարցը:
Խորհրդի նիստում կքննարկվեն նաև այլ հարցեր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին