ՀՊՏՀ-ում ընթանում են համակարգչային թեստային քննություններ

10.01.2013
Դիտումների քանակ՝ 1636

Այս օրերին բուհը քննական եռուզեռի մեջ է: Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն ավելի վաղ տեղեկացրել էր, ամփոփիչ քննաշրջանը մեկնարկել է հունվարի 8-ին: Մինչ օրս առկա ուսուցմամբ բակալավրիատի 1-4-րդ, հեռակա ուսուցմամբ բակալավրիատի 1-3-րդ,
առկա և հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ուսանողները քննությունները հանձնել են տարբեր քննաձևերով` թեստային, գրավոր և բանավոր: Այսօր մեկնարկեցին համակարգչային թեստային քննությունները: ՀՊՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնից մեզ հայտնեցին, որ ժամը 9.30-ին համակարգչային 5 սրահները, կազմ ու պատրաստ, դիմավորել են քննություն հանձնող ուսանողներին:
Քննությունների ավարտից հետո կմեկնարկեն ամփոփիչ քննաշրջանի հաջորդ փուլերը` լուծարքները:
Առկա ուսուցմամբ բակալավրիատի 1-4-րդ կուրսերի, առկա և հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ուսանողների 1-ին լուծարքը կկազմակերպվի 31.01-7.02-ը, երկրորդը` 14.02-21.02-ը ընկած ժամանակահատվածում:
Հեռակա ուսուցմամբ բակալավրիատի քննական ժամանակացույցի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող աղյուսակում՝ http://www.asue.am/am/էջեր-220//որոշումներ-ռեկտորատից-635:
Հաջողություն ենք մաղթում բոլոր ուսանողներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին