ՀՊՏՀ մարզաբնակ ուսանողները բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում են

Դիտումների քանակ՝ 1325

Համաձայն ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի` Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին ուղղած գրության` ՀՊՏՀ-ն ձեռնամուխ է եղել հունվարի 8-11-ը քննություններին չներկայացած մարզաբնակ ուսանողների քննությունները պատշաճորեն կազմակերպելուն: Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը: Նա հայտնեց, որ այսօր խորհրդակցության է հրավիրել համալսարանի բոլոր ֆակուլտետների դեկաններին և հանձնարարել` կազմել նշված օրերին քննություններին չներկայացած մարզաբնակ ուսանողների ցուցակը, որի համաձայն կձևավորվի քննությունների կազմակերպման ընթացակարգն ու ժամանակացույցը:
Միհրդատ Հարությունյանը միաժամանակ նշեց. «Հարկ է, որ հունվարի 8-11-ը քննություններին չներկայացած մարզաբանակ ուսանողները մինչև հունվարի 15-ը իրենց ֆակուլտետների դեկանատներ ներկայանան անձնագրերով»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին