Նոր տարի` աշխատանքային նոր լիցքերով

Դիտումների քանակ՝ 1000

Հարգելի այցելուներ, գործընկերներ, ուսանողներ, ընթերցողներ, այսօր մեզ համար 2013 թվականի առաջին աշխատանքային օրն է: Իրենց աշխատանքային պարտականություններին ու հիմնական գործառույթներին են վերադարձել բուհի ղեկավարությունը, բոլոր ստորաբաժանումները, այդ թվում` լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հուսով ենք`մեր կյանքի նոր ժամանակաշրջանը կլինի իրադարձություններով հարուստ, որոնցում տեղ կգտնեն մեր համալսարանի ձեռքբերումները, նրա ուսանողների, դասախոսների, աշխատակիցների հաջողությունները: Այդ ամենի արագ ու համակողմանի լուսաբանումը, հասարակությանը տեղեկատվության տրամադրումը կշարունակեն լինել մեր կարևոր նպատակն ու խնդիրը:
Հավաստիացնում ենք` նոր տարում կաշխատենք նոր եռանդով ու լիցքերով ու ձեզ կիրազեկենք գալիք օրերի կարևոր իրադարձությունների մասին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին