Այսօրվանից սկսվեց ամփոփիչ քննաշրջանը

Դիտումների քանակ՝ 809

Ամանորյա և Սուրբ ծննդյան տոների պարգևած տրամադրությունն արդեն անցյալում է, և ուսանողների համար սկսվում է անչափ պատասխանատու ու կարևորագույն մի փուլ. այսօրվանից ՀՊՏՀ-ում մեկնարկում է ամփոփիչ քննաշրջանը: 
ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում հայտնեց, որ ամփոփիչ քննաշրջանին մասնակցում են առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրիատի, առկա և հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ուսանողները: Քննությունները կկազմակերպվեն տարբեր քննաձևերով` համակարգչային թեստային, թեստային, գրավոր և բանավոր: 
Պրոռեկտորը հաջողություն մաղթեց բոլոր ուսանողներին: 
Տեղեկացնենք, որ ամփոփիչ քննաշրջանը կավարտվի հունվարի 25-ին:

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՊՏՀ-ում ամփոփիչ քննաշրջանին նախորդել են ստուգարքները: Առկա ուսուցմամբ բակալավրիատի, առկա և հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ուսանողների ստուգարքները անցկացվել են դեկտեմբերի 20-28-ը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին