Մինչ նոր հանդիպում` 2013 թվականին. Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
Սիրելի բարեկամներ, հարգելի գործընկերներ, ուսանողներ, այսօր 2012 թվականի վերջին աշխատանքային օրն է, որին կհաջորդեն Ամանորի և Սուրբ ծննդյան տոները, ինչի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում ենք ձեզ՝ բարեմաղթելով լավագույնը ձեզ և ձեր ընտանիքներին։
Անցնող տարին մեզ համար բուռն աշխատանքային և հագեցած տարի էր, որը նաև արդյունավետ էր հատկապես բուհի անունից ձեզ հետ գրեթե ամենօրյա կապ պահպանող լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի համար։
Արդեն մեկ տարի է, մենք բուհի պաշտոնական (asue.am) կայքի, ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջի, «Տնտեսագետ» ամսագրի և լրատվամիջոցների հետ աշխատանքների միջոցով լուսաբանել և ներկայացրել ենք մեր սիրելի համալսարանի առօրյան, ձեռքբերումները, զարգացումները։ Այսպիսով ամփոփում ենք մեր աշխատանքային գործունեության ևս մեկ շրջափուլը՝ թևակոխելով 2013 թվական՝ վստահ լինելով, որ այն լինելու է բարեբեր, աշխատանքային ու առավել իրադարձային:
Իսկ մինչ այդ` սիրով ու երախտագիտությամբ ճանապարհենք 2012 թվականը, քանի որ այն նվիրեց մեզ և ձեզ հաճելի ու օգտակար շփման անմոռաց օրեր:
Օգտվելով առիթից` ևս մեկ անգամ շնորհավորում ենք ձեր գալիք տոները և հավաստիացնում, որ մենք աշխատում ենք ու աշխատելու ենք ձեզ համար` եռանդով ու նվիրումով:
Ամանորին Ձեզ շնորհավորական ուղերձ կհղի նաև բուհի ղեկավարը՝ ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը։
Մինչ նոր հանդիպում հունվարի 8-ին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին