Լույս է տեսել «Էկոնոմ plus»-ի նոյեմբեր-դեկտեմբերյան համարը

Դիտումների քանակ՝ 880

ՀՊՏՀ ուսանողներն ու դասախոսներն այսօրվանից կարող են ընթերցել ուսանողական խորհրդի ամսագրի` «Էկոնոմ plus »-ի նոյեմբեր-դեկտեմբերյան համարը:
Ինչպես խմբագրականում նշում է գլխավոր խմբագիր Հայկ Բեջանյանը, այս տարի լրացել է ամսագրի 11-րդ ամյակը, ինչի առիթով համարում անդրադարձ է կատարվում «Էկոնոմ plus»-ի անցած ուղուն. արդեն 68-րդ անգամ է ուսանողական ամսագիրն հանդիպում իր ընթերցողների հետ` ամեն անգամ փորձելով նոր մոտեցումներով, լուծումներով ու գեղեցիկ ձևավորմամբ բավարարել ընթերցողի հետաքրքրությունները: 
Համարի շապիկին ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի առաջին կուրսի շնորհալի ուսանողուհի Մերի Հայրապետյանն է, ում մասին տեղեկություններ կարելի է գտնել ամսագրի ներսում: «Նորություններ» խորագրի ներքո ներկայացվում են ՀՊՏՀ ուսխորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումները: 
Ամսագրի այս համարում էջեր է տրամադրվել ՈՒԳԸ 34-րդ նստաշրջանի հաղթողներին: 
«Էկոնոմ plus»-ն անդրադարձել է նաև արվեստին` ներկայացնելով ճանաչված երգիչ, երգահան Վահան Արծրունուն և բոլոր ժամանակների մեծագույն ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանին: 
Ուսանողական ամսագիրը ներկայացրել է արտերկրում կրթված` ՀՊՏՀ դասախոսներ Կարեն Գրիգորյանին և Խորեն Մխիթարյանին:
Ամսագրում տեղ են գտել նաև մշտական խորագրերը` «Ֆեյսբուքյան հարցումներ», «Անմահ հերոսներ», «Մտածողը» և այլն: 
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է ամսագրի խմբագրակազմին և ուսանողական խորհրդին նոր համարի լույսընծայման առթիվ, մաղթում ստեղծագործական հաջողություններ: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին