ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկանն այցելել է թիվ 105 ավագ դպրոց
ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Զաքար Կիրակոսյանը նոյեմբերի 28-ին, համաձայն նախօրոք կազմված ժամանակացույցի, այցելել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 105 ավագ դպրոց: Դեկանն հանդիպել է հենակետային ավագ դպրոցի տնօրենի, մանկավարժական կազմի և տնտեսագիտական հոսքի աշակերտների հետ, պատմել նրանց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, այստեղ կատարվող բարեփոխումների, մասնագիտությունների ու մասնագիտացումների, ընդունելության պայմանների մասին:
«Թե աշակերտները, թե’ ուսուցիչները հետաքրքված էին մեր բուհուվ և ուզում էին անպայման մեզ մոտ հյուրընկալվել, ավելի մոտիկից ծանոթանալ բուհական կյանքին»,- մեզ հետ զրույցում ասաց Զաքար Կիրակոսյանը և հավելեց, որ ըստ նախնական պայմանավորվածության՝ դպրոցի տնտեսագիտական հոսքի աշակերտները կայցելեն իրենց ֆակուլտետ, կծանոթանան ուսումնական գործընթացին և կլսեն դասախոսություն տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես` տնտեսագիտության ոլորտում դրանց կիրառության մասին:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և հենակետային ավագ դպրոցների միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում ֆակուլտետների դեկաններին տրվել են հանձնարարականներ` այցելելու դպրոցներ, կազմակերպելու հանդիպումներ, անցկացնելու զրույցներ: Կազմակերպվող միջոցառումները նպատակ ունեն օգնելու և աջակցելու բարձր դասարանցիներին մասնագիտական կողմնորոշման հարցում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին