Կորյուն Աթոյանը հյուրընկալել է Թուրքմենստանի տնտեսագիտության և կառավարման պետական ինստիտուտի ռեկտորին

Դիտումների քանակ՝ 1400

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը երեկ հյուրընկալել է Թուրքմենստանի տնտեսագիտության և կառավարման պետական  ինստիտուտի ռեկտոր Պուրլի Աղամուրադովին։ Նա մեր երկիր է այցելել այս օրերին Հայաստանում գտնվող Թուրքմենստանի պաշտոնական պատվիրակության կազմում։

Հանդիպման ժամանակ ռեկտորները ծանոթացել են միմյանց, ներկայացրել իրենց ղեկավարած բուհերը, անդրադարձել հետագա համագործակցության հնարավորություններին։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին