Հեռակա մագիստրատուրա է ընդունվել 231 դիմորդ. ցուցակները՝ առցանց
05.10.2017
Դիտումների քանակ՝ 4094
2017-2018 ուստարվա ՀՊՏՀ հեռակա մագիստրատուրայի ընդունելությունն ավարտվել է: Օրերս ամփոփվել են շեմային քննությունների արդյունքները. 246 դիմորդից ընդունվել է 231-ը:
Հեռակա մագիստրատուրայի 1-ին կուրսի դասերը կմեկնարկեն հոկտեմբերի 30-ին, ուսման վարձավճարները պետք է վճարել մինչև հոկտեմբերի 20-ը ներառյալ:
Շնորհավորում ենք և մաղթում հաջող ուսումնաշրջան:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին