Հոկտեմբերի 31-ը խնայողությունների համաշխարհային օրն է. հանդիպում մեր բուհում
31.10.2012
Դիտումների քանակ՝ 986
Հոկտեմբերի 31-ը 1924թ. Միլանում տեղի ունեցած Խնայբանկերի միջազգային կոնգրեսում ընդունվեց որպես «Խնայողությունների համաշխարհային օր» և որոշվեց ամեն տարի նշել այն:
Այդ օրն ամրապնդվեց 1989թ. ՄԱԿ-ի դիրեկտիվով:
Այս օրվա կապակցությամբ Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ այսօր ՀՊՏՀ նիստերի սրահում ՀՀ բանկերի ներկայացուցիչները`«Յունիբանկի» կառավարման խորհրդի նախագահի տեղակալ, տեխնոլոգիաների և նորարարությունների գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը, մարքեթինգի բաժնի տնօրեն Էրիկ Անթառանյանը, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի» մարքեթինգի և որակի բաժնի տնօրեն Հարություն Պողոսյանը, «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ»-ի տնտեսագետ Աննա Մարտիրոսյանը և «Ինեկոբանկի» գործադիր տնօրենի տեղակալ Էդուարդ Ավետիսյանը հանդիպեցին ուսանողների հետ:
Բանկերի աշխատակիցները, անդրադառնալով օրվա խորհրդին, խոսեցին խնայողությունների դերի ու նշանակության մասին և հորդորեցին ոչ միայն խնայողությունների միջոցով բարելավել սեփական կյանքի որակը, այլև նպաստել երկրի տնտեսության զարգացմանը:
«Խնայողություն կատարելու համար պետք է նախևառաջ պլանավորեք ձեր ծախսերը, կարողանաք մի փոքր գումար մի կողմ դնել, մոռանաք այդ գումարի մասին և ամեն ամիս ավելացնեք այն: Պահեք ձեր խնայողությունները բանկերում»,- սովորեցնելով ինչպես խնայողություններ կատարել` ասաց Մեսրոպ Հակոբյանը և խորհուրդ տվեց ուսանողներին անպայման գումար խնայել:
Խնայողությունների դերը տնտեսության զարգացման գործում կարևորեց նաև ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի ասիստենտ Վարդան Վլասյանը: Վերջինիս խոսքով` աշխարհահռչակ տնտեսագետները նույնպես իրենց գիտական ուսումնասիրություններում անդրադարձել են այս հարցին, մասնավորապես` հայտնի է Ադամ Սմիթի «Անտեսանելի ձեռքի» սկզբունքը, համաձայն որի յուրաքանչյուրը, առաջնորդվելով իր սեփական շահով, իրականացնում է այնպիսի գործողություններ, որոնք, վերջին հաշվով, բխում են հասարակության շահերից:
ՀՀ բանկերի աշխատակիցները սիրով պատասխանեցին նաև ուսանողներին հուզող բազմաթիվ հարցերի:
Ավարտին` ՀՀ բանկերի աշխատակիցները հաճելի անակնկալ մատուցեցին ուսանողներին` նվիրելով բանկերի գործունեության, խնայողությունների, այստեղ կատարվող բազմաբնույթ աշխատանքների մասին պատմող գրքույկներով հարուստ փաթեթներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասրակայնության հետ կապերի բաժին