ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ

Դիտումների քանակ՝ 2372
Photo: ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ղեկավարության նախաձեռնությամբ առաջիկայում կկազմակերպվի տոնական միջոցառում, որի ընթացքում կմեծարվեն ֆակուլտետի շուրջ 70 գերազանցիկ ուսանողները: Ֆակուլտետի այս նախաձեռնության  մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանը: Վերջինիս տեղեկացրեց նաև, որ միջոցառմանը կհրավիրվեն գերազանցիկ ուսանողների ծնողները, որոնց կհանձնվեն շնորհակալագրեր` օրինակելի երեխաներ դաստիարակելու համար: Դեկանի խոսքով` արդեն պատրաստ են շնորհակալագրերը, կատարվում են  կազմակերպչական մյուս աշխատանքները: Միջոցառման օրվա և ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ղեկավարության նախաձեռնությամբ առաջիկայում կկազմակերպվի տոնական միջոցառում, որի ընթացքում կմեծարվեն ֆակուլտետի շուրջ 70 գերազանցիկ ուսանողները: Ֆակուլտետի այս նախաձեռնության մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանը: Վերջինիս տեղեկացրեց նաև, որ միջոցառմանը կհրավիրվեն գերազանցիկ ուսանողների ծնողները, որոնց կհանձնվեն շնորհակալագրեր` օրինակելի երեխաներ դաստիարակելու համար: 

Դեկանի խոսքով` արդեն պատրաստ են շնորհակալագրերը, կատարվում են կազմակերպչական մյուս աշխատանքները: 
Միջոցառման օրվա և ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին