Այսօր տղաների ձեռքի գնդակի ՀՊՏՀ հավաքականը կմրցի ԵՊՀ թիմի հետ

Դիտումների քանակ՝ 892

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում տեղի է ունեցել 13-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի տղաների ձեռքի գնդակի առաջնության վիճակահանությունը, որին մասնակցել է ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնի դոցենտ Կառլեն Սարգսյանը: Վերջինիս տեղեկացմամբ` այսօր մեկնարկող մրցաշարին կմասնակցեն Երևանի պետական, Հայաստանի պետական ճարտարագիտական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Հայաստանի պետական ագրարային, Վանաձորի պետական մանկավարժական և Արցախի պետական համալսարանների 6 հավաքականներ: Մրցաշարը կանցկացվի շրջանային եղանակով. բոլոր թիմերը կմրցեն միմյանց հետ: Հաղթող կհամարվի առավելագույն միավորներ վաստակած թիմը: Կառլեն Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ այսօր` ժամը 15.00-ին, ՀՊՏՀ հավաքականը կմրցի Երևանի պետական համալսարանի թիմի հետ:

ՀՊՏՀ մարզասերները կարող են ներկա գտնվել խաղին և աջակցել սիրելի թիմին: 

Հիշեցնենք, որ մրցումները տեղի կունենան ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզադահլիճում: 

ՀՊՏՀ մարզիկներին մաղթում ենք հաղթանակ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին