ՀՊՏՀ գրադարանը շարունակում է «Մուտքը գրքերով» ակցիան
26.09.2012
Դիտումների քանակ՝ 823
ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի սիրելի ներկայացուցիչներ, ուսանողներ և աշխատակիցներ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոկտեմբերի 7-ի` Գրադարանավարի օրվա կապակցությամբ, ՀՊՏՀ գրադարանի տնօրենությունը կազմակերպում է ակցիա` «Մուտքը գրքերով»: Մինչև հոկտեմբերի 8-ը ներառյալ, դուք կարող եք մեկական գիրք նվիրել գրադարանին: Նվիրված գրքերը կհանձնվեն Հայաստանի սահմանամերձ գյուղերի գրադարաններին: Գրադարանի տնօրենությունը հորդորում է արձագանքել այս բարի ու ազնիվ նախաձեռնությանը և ներդրում ունենալ սահմանամերձ գյուղերի գրադարանները գրականությամբ հարստացնելու գործում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին