ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետում այսօրվանից մեկնարկել են գործատուների հետ իրականացվող մագիստրատուրայի դասերը
25.09.2012
Դիտումների քանակ՝ 1935
ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանի տեղեկացմամբ` գործատուների հետ իրականացվող մագիստրոսական կրթական ծրագրերով ուսումնառության գործընթացը ֆակուլտետում մեկնարկել է այսօր` սեպտեմբերի 25-ին: Անշարժ գույքի գնահատում, պետական գույքի կառավարում, տնտեսական գործունեության բնապահպանական փորձաքննություն մասնագիտացումներով ընդունվածների ուսումնառության գործընթացը կկազամակերպվի երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 15.30-18.30-ը:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՊՏՀ-ում գործատուների հետ իրականացվող մագիստրոսական վճարովի կրթական ծրագրերով ուսումնառության գործընթացը մեկնարկել է սեպտեմբերի 24-ին: Երեկ ֆինանսական ֆակուլտետում ժամը 9.30-ին դասապրոցեսը սկսել են հարկային վարչարարություն մասնագիտացման ուսանողները: Ֆակուլտետի գործատուների հետ իրականացվող մագիստրատուրայի մյուս` մաքսային վարչարարություն, պետական եկամուտների վերլուծություն և կանխատեսում, բանկային գործունեության կազմակերպում, կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում, մասնագիտացումների դասապրոցեսի կազմակերպման օրերին և ժամերին կարող եք ծանոթանալ ֆինանսական ֆակուլտետի դեկանատում:
Հաջողություն ենք մաղթում բոլոր մագիստրանտներին:
Հաջողություն ենք մաղթում բոլոր մագիստրանտներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին