ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի հեռակա մագիստրատուրայի 2-րդ կուրսերի դասապրոցեսը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից
25.09.2012
Դիտումների քանակ՝ 1049
ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետում հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի 2-րդ կուրսերի դասապրոցեսը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դրանք կտևեն 4 շաբաթ և կավարտվեն հոկտեմբերի 20-ին: Նոր, վերանայված ժամանակացույցով դասերը կանցկացվեն ոչ թե 5-օրյա գրաֆիկով, այլ յուրաքանչյուր շաբաթվա միայն երկուշաբթի և ուրբաթ օրերին, ժամը 14.05-ին: Այս մասին մեզ տեղեկացրեց ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին