2012-2013 ուսումնական տարում ՀՊՏՀ են ընդունվել 29 սփյուռքահայ դիմորդներ

Դիտումների քանակ՝ 847

29  սփյուռքահայ դիմորդներ, ովքեր հաղթահարել են գիտելիքների ստուգման շեմը, ՀՀ ԿԳ նախարարության ցուցումով, այսօր հրամանագրվել են որպես ՀՊՏՀ ուսանողներ` ըստ համապատասխան  մասնագիտությունների: Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Միքայել Թավադյանը: Վերջինս տեղեկացրեց նաև, որ Վրաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Լիտվայից և Սիրիայից ժամանած դիմորդներն ընդունվել են ֆինանսներ, հաշվապահական հաշվառում, կառավարում, տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարում, միջազգային տնտեսական հարաբերություններ, բիզնեսի կազմակերպում, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտություններով:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում և արդյունավետ ուսումնառություն է մաղթում մեր սփյուռքահայ ուսանողներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին