ՀՊՏՀ առկա վճարովի մագիստրատուրա է ընդունվել 444 դիմորդ
2012-2013 ուսումնական տարվա համար ՀՊՏՀ առկա վճարովի մագիստրատուրա է ընդունվել 444 դիմորդ: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Միքայել Թավադյանը՝ ավելացնելով, որ ընդունված դիմորդները երեկ օրվա ավարտին արդեն հրամանագրվել են վարձը վճարելու համար և մինչև հոկտեմբերի 10-ը պետք է վճարեն այն: Բոլոր նրանք, ովքեր մինչև նշված ժամկետը կկատարեն վճարումները, կհրամանագրվեն որպես մագիստրատներ և նրանց հետ կկնքվեն պայնամագրեր: Միքայել Թավադյանը հիշեցրեց, որ ուսման վարձը կարելի է փոխանցել «Արարատբանկ» ԲԲԸ-ի միջոցով, հաշվեհամարն է 1510002779480100:
Հիշեցնենք, 2012-2013 ուսումնական տարվա համար ՀՊՏՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելությունը կազմակերպվել է երկու փուլով: Ընդունելության շեմային քննությունները կազմակերպվել են օգոստոսի 30-ին` համապատասխան մասնագիտական ամբիոնների կողմից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին