Կարեն Գրիգորյանի հոդվածը` միջազգային ամսագրում

Դիտումների քանակ՝ 979

«Եվրոպական գործերի ռումինական ամսագրի» (Romanian Journal of European Affairs) այս տարվա սեպտեմբերյան համարում տպագրվել է ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Կարեն Գրիգորյանի «Եվրամիության անդամ երկրների և ՀՀ արտահանման զարգացման առանձնահատկությունների ուսումնասիրություն» վերնագրով ընդարձակ գիտական հոդվածը (անգլերեն հոդվածը հասանելի է http://www.ier.ro/index.php/revista/index էլեկտրոնային հասցեով, իսկ տպագիր տարբերակը շուտով կլինի նաև համալսարանի գրադարանում):
Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց Կարեն Գրիգորյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ամսագիրն ունի եվրոպական ինտեգրմանը վերաբերող գիտական վերլուծությունների կողմնորոշում, գրախոսվում է հեղինակավոր մասնագետների կողմից և ընդգրկված է ամսագրերի միջազգային EBSCO, SCOPUS, World Affairs online, Cabell’s Directory և այլ հեղինակավոր տվյալների բազաներում:
Հոդվածում հեղինակը մանրամասնորեն վերլուծել է նախաճգնաժամային և հետճգնաժամային տարիներին Եվրոպական Միության անդամ զարգացած և զարգացող երկրների ու ՀՀ տնտեսական աճի վրա արտահանման ազդեցությունը, այդ երկրների տնտեսությունների արտահանման հատվածների բնութագրերը և զարգացման ուղիները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին