Ուսանողական միջոցառումներ՝ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ

Դիտումների քանակ՝ 890

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը նոր ուսումնական տարին սկսել է ուսումնական, ժամանցային, մշակութային բազմազան միջոցառումներով: Ինչպես տեղեկանում ենք ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան պաշտոնական էջից, ինչպես նաև ֆակուլտետային էջերի հայտարարություններից, արդեն մեկնարկել են ավանդական դարձած այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են «Բաց դասը»` գործատուների հետ անմիջական հաղորդակցման բացառիկ հնարավորությամբ, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» գիտակների խաղը, «Своя игра» ժամանցային խաղը, վերսկսվել են նաև կինոդիտումները, արշավները, մշակութային ակումբների աշխատանքները:

Անցնող շաբաթվա ընթացքում ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը և ֆակուլտետային խորհուրդները հանդիպումներ են ունեցել առաջին կուրսեցիների հետ:
Սիրելի ուսանողներ, սեպտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին, ՀՊՏՀ մեծ հանդիսասրահում «Բաց դասի» շրջանակներում կհյուրընկալվեն «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության քաղաքացիական հասարակության գծով մասնագետ Գայանե Մարտիրոսյանը, քաղաքացիական հասարակության ծրագրի պատասխանատու Վահե Դարբինյանը և մարդու իրավունքների և կառավարության հետ կապերի մասնագետ Գայանե Վարդանյանը:
«Բաց դասի» խորագիրն է «Կամավորականություն ուսանողության շրջանում»:
 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին