ՀՊՏՀ պաշտոնական կայքում այսօրվանից սկսում ենք ներկայացնել դասացուցակները

Դիտումների քանակ՝ 808

ՀՊՏՀ սիրելի ուսանողնե՛ր, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն այսօրվանից ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Ֆակուլտետներ» խորագրի «Դասացուցակ» բաժնում սկսում է ներկայացնել  առկա ուսուցմամբ բակալավրիատի և առկա ուսուցմամբ մագիստրատուրայի դասացուցակները: Այսօր մենք կարող ենք ներկայացնել կառավարման ֆակուլտետի առկա մագիստրատուրայի 1–ին և 2–րդ կուրսերի, ինչպես նաև  մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի առկա բակալավրիատի 1–4–րդ, առկա մագիստրատուրայի 1–ին և 2–րդ կուրսերի դասացուցակները։ Պարբերաբար հետևեք մեր կայքի «Դասացուցակ»  բաժնին, որտեղ մենք կտեղադրենք ֆակուլտետներից մեզ տրամադրված դասացուցակները՝  վերջնական տեսքով։ Այլ կերպ ասած՝ դրանք ամենավերջնական տարբերակներն են, որոնցում փոփոխությունները կարող են լինել չնչին։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին