Նորություններ

Գտնվել է 12 նորություն

Օգտակար տեղեկություններ գրադարանի մասին. ՀՊՏՀ պաշտոնական կայքի գրադարան բաժինը հարստացվել է

Հարգելի ուսանողներ, գործընկերներ, տեղեկացնում ենք, որ ՀՊՏՀ պաշտոնական կայքի գրադարան բաժնում կատարվել են մի շարք փոփոխություններ. բաժինը վերակառուցվել և հարստացվել է նոր խորագրերով, որոնք պարունակում են օգտակար տեղեկություններ: Այժմ «Գրադարան» բաժնի ներքո ներկայացված է գրադարանի ստեղծման պատմությունը, գրադարանի...

Սենսացիոն վարկանիշ. առաջին անգամ` ՀՊՏՀ պաշտոնական կայքը 1-ին հորիզոնականում է

Սիրելի այցելուներ, ՀՊՏՀ-ականներ, մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պաշտոնական կայքը`asue.am,  հայկական վեբ- կայքերի վարկանիշային կայքում / circle.am/  առաջատարի դիրք է գրանցել՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը «Կրթություն և գիտություն» բաժնի ներքո, որտեղ ներկայացված...

ՀՊՏՀ պաշտոնական կայքում հրապարակվել է ՀՊՏՀ 2012թ. տարեկան համախմբված ֆինանսական հաշվետվությունները

ՀՊՏՀ պաշտոնական կայքի «ՀՊՏՀ-ի մասին» բաժնի «Կառուցվածք» խորագրի «Հաշվապահական հաշվառման բաժին» ենթախորագրի ներքո հրապարակվել է ՀՊՏՀ 2012թ. տարեկան  համախմբված ֆինանսական հաշվետվությունները՝ անկախ աուդիտորական եզրակացության հետ: Հաշվապահական հաշվառման բաժնի պետ, գլխավոր հաշվապահ Անուշ Մարգարյանը հայտնեց,...

6 տասնյակից ավելի գրքեր՝ ՀՊՏՀ պաշտոնական կայքում. գործարկվել է էլեկտրոնային գրադարանը

Հարգելի ընթերցողներ, սիրելի ՀՊՏՀ-ականներ, այսօրվանից ՀՊՏՀ պաշտոնական կայքում ՝ asue.am հասցեով, գործարկվել է էլեկտրոնային գրադարան բաժինը, որտեղ Ձեզ ենք ներկայացրել մեր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հեղինակած գրքերը, ուսումնական ձեռնարկները, մենագրությունները, դասախոսության տեքստերը: Ներկայացված ֆոնդը «Տնտեսագետ»...

ՀՊՏՀ պաշտոնական կայքում բացվել է «Ուսանողական վարկեր» բաժինը

ՀՊՏՀ սիրելի ուսանողներ, այսուհետ ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Կյանքը ՀՊՏՀ-ում» բաժնի «Ուսանողական կյանք» խորագրի ներքո կգործի «Ուսանողական վարկեր» ենթախորագիրը, որտեղ կարող եք ծանոթանալ տարբեր բանկերի կողմից առաջարկվող ուսանողական վարկերին: Բանկերից ներկայացված առաջարկները տրամադրել է ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման...

ՀՊՏՀ պաշտոնական կայքում այսօրվանից սկսում ենք ներկայացնել դասացուցակները

ՀՊՏՀ սիրելի ուսանողնե՛ր, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն այսօրվանից ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Ֆակուլտետներ» խորագրի «Դասացուցակ» բաժնում սկսում է ներկայացնել  առկա ուսուցմամբ բակալավրիատի և առկա ուսուցմամբ մագիստրատուրայի դասացուցակները: Այսօր մենք կարող ենք ներկայացնել կառավարման ֆակուլտետի...

ՀՊՏՀ պաշտոնական asue.am կայքն այսօր առաջին անգամ հայտնվեց circle.am-ի 4-րդ հորիզոնականում

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ կայքերի վարկանիշների չափման հայտնի circle.am կայքի «Կրթություն և գիտություն» բաժնում այսօր առաջին անգամ մեր բուհի պաշտոնական կայքը՝ asue.am-ը, հայտնվել է առաջին տասնյակի 4–րդ հորիզոնականում: Վերջին բարձր ցուցանիշը հուլիսի 10-ինն էր, երբ մեր կայքը առաջին անգամ հայտնվել էր 5-րդ...

ՀՊՏՀ պաշտոնական asue.am կայքն այսօր առաջին անգամ հայտնվեց circle.am-ի 5-րդ հորիզոնականում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պաշտոնական կայքի (asue.am) վարկանիշն օրեցօր աճում է։ Կայքերի վարկանիշների չափման հայտնի circle.am կայքում այսօր առավոտյան առաջին անգամ asue.am-ը հայտնվել է առաջին տասնյակի 5–րդ հորիզոնականում: Վերջին բարձր ցուցանիշը հունիսի 28-ինն էր, երբ կրկին առաջին անգամ մեր կայքը...

ՀՊՏՀ պաշտոնական կայքի վարկանիշն աճում է (լուսանկարներ)

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պաշտոնական կայքի (asue.am) վարկանիշն աճում է։ Կայքերի վարկանիշների չափման՝ մեզանում հայտնի circle.am կայքում ընդամենը մի քանի ամիս առաջ գրանցված ՀՊՏՀ կայքը կայուն աճում է և այսօր առավոտյան առաջին անգամ հայտնվել է առաջին տասնյակի 6–րդ հորիզոնականում։ Վարկանշային կայքի...

ՀՊՏՀ-ն նորովի է ներկայանում Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն օրերս թարմացրել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում մեր բուհի մասին առկա տեղեկատվությունը։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (Yerevan.am) «Քաղաքային տնտեսություն» խորագրի «Կրթություն» ենթախորագրի ներքո այսուհետ կարելի է գտնել մեր համալսարանի մասին նոր և առավել...