ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետում կվերսկսվեն կինոդիտումները
12.09.2012
Դիտումների քանակ՝ 844
ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Գրիշա Ամիրխանյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում հայտնեց, որ սեպտեմբերի 14-ից կինոդիտումները վերսկսվում են: Կինոդիտումները կկազմակերպվեն յուրաքանչյուր ուրբաթ օր, կառավարման ֆակուլտետի 207 լսարանում:
«Կցուցադրվեն ոչ միայն գեղարվեստական, այլև մասնագիտական, փաստավավերագրական, ճանաչողական ֆիլմեր: Ընտրությունը վստահելու ենք ուսանողներին` ֆեյսբուքյան հարցումների միջոցով: Կինոդիտումներից հետո կկազմակերպվեն քննարկումներ, որոնց ընթացքում յուրաքանչյուրը հնարավորություն կունենա հայտնելու իր տեսակետը, կատարելու առաջարկություններ»,-ասաց Գրիշա Ամիրխանյանը: Վերջինիս կարծիքով` այսպիսի միջոցառումները ոչ միայն ժամանցային բնույթ են կրում, այլև ուսուցողական են. սովորեցնում են գնահատել արժեքները, լրացուցիչ գիտելիքներ են հաղորդում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին