Համալրվում է հեռակա ուսուցմամբ բակալավրիատի և մագիստրատուրայի դիմորդների թիվը
11.09.2012
Դիտումների քանակ՝ 902
Հեռակա ուսուցմամբ բակալավրիատի և մագիստրատուրայի դիմորդների հայտագրումը շարունակվում է: ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովից մեզ հայտնեցին` այս պահի դրությամբ հեռակա բակալավրիատին հատկացված 520 տեղի համար դիմել է 245, հեռակա մագիստրատուրայի 295 տեղի համար` 305 դիմորդներ:
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2012-2013 ուսումնական տարվա հեռակա ուսուցման համար օգոստոսի 10–ից հայտարարել է բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով ընդունելություն և սկսել դիմում հայտերի ընդունումը: ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի դիմում հայտերի ընդունումը կավարտվի սեպտեմբերի 20-ին: Ընդունելության քննությունները կկազմակերպվեն 29-ին և 30-ին: Հեռակա մագիստրատուրայի դիմորդների հայտագրման վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է: Շեմային քննությունները կկազմակերպվեն սեպտեմբերի 26-ից 30-ը:
Հաջողություն ենք մաղթում բոլոր դիմորդներին:
Հաջողություն ենք մաղթում բոլոր դիմորդներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին