ՀՊՏՀ գրադարանը կազմակերպում է ակցիա` «Մուտքը գրքերով»
11.09.2012
Դիտումների քանակ՝ 933
Հոկտեմբերի 7-ը մեր հանրապետությունում նշվում է որպես Գրադարանավարի օր: Այդ կապակցությամբ ՀՊՏՀ գրադարանի տնօրենությունը կազմակերպում է ակցիա` «Մուտքը գրքերով»: ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի անդամները, աշխատակիցները և ուսանողները մինչև հոկտեմբերի 8-ը ներառյալ կարող են նվազագույնը մեկական գիրք նվիրել գրադարանին: Հավաքված գրականությունը, որպես նվիրատվություն, կհանձնվի Հայաստանի սահմանամերձ գյուղերի գրադարաններին: Այս մասին մեզ հայտնեց ՀՊՏՀ գրադարանի տնօրեն Վեներա Ավալյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին