ՀՊՏՀ թողարկող ամբիոններում նորացվում են առկա բակալավրիատի ավարտական աշխատանքների թեմաները
11.09.2012
Դիտումների քանակ՝ 736
ՀՊՏՀ թողարկող բոլոր ամբիոններում այս օրերին թարմացվում և նորացվում են առկա բակալավրիատի ավարտական աշխատանքների թեմաները, դրանք համապատասխանեցվում են մեր երկրի ու համաշխարհային տնտեսությունների արդի հիմնախնդիրներին ու զարգացումներին: Ավարտական կուրսերի ուսանողներն իրենց ուսումնասիրությունների ոլորտին և ղեկավարների հետ կծանոթանան սեպտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում: ՀՊՏՀ թողարկող ամբիոններից մեզ հայտնեցին, որ ամեն ինչ արվում է, որպեսզի ավարտական աշխատանքների թեմաները չկրկնվեն և ավարտական կուրսերի ուսանողները, իրենց ղեկավարների գլխավորությամբ, բավական ժամանակ ունենան ուսումնասիրելու նախընտրած ոլորտը և ներկայացնելու լուրջ վերլուծություններով, առաջարկություններով ու եզրահանգումներով հարուստ ավարտական աշխատանքներ:
Հիշեցնենք, որ 2012-2013 ուսումնական տարվանից ՀՊՏՀ գիտխորհրդի որոշմամբ` յուրաքանչյուր մասնագիտությունում կթույլատրվի ավարտական աշխատանք ներկայացնելու ավարտող ուսանողների այն 30-35 տոկոսին, որոնք ուսումնառության ընթացքում գրանցել են բարձր առաջադիմություն: Մինչ այս որոշումը, ավարտական ուսումնասիրություն էին ներկայացնում բոլոր ուսանողները` չտարանջատելով բարձր և ցածր առաջադիմություն ունեցողներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին