Սեպտեմբերի 17–ին նշանակված լուծարքը կանցկացվի սեպտեմբերի 18–ին

Դիտումների քանակ՝ 762

Ինչպես ավելի վաղ ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդել էր, այսօրվանից սկսվում է 2011–2012 ուստարվա երկրորդ կիսամյակի երկրորդ լուծարքային շրջանը, որն ավարտվում է սեպտեմբերի 17–ին, իսկ այն ոչ աշխատանքային օր է։ Սիրելի ուսանողներ, ռեկտորատի այսօրվա նիստում որոշվեց, որ սեպտեմբերի 17–ին նշանակված լուծարքը կանցկացվի սեպտեմբերի 18–ին։

Հիշեցնենք, որ ամփոփիչ քննաշրջանն անցկացվել է հունիսի 8-27-ը, առաջին լուծարքային շրջանը` հուլիսի 2-11-ն ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում քննություններ են հանձնել ՀՊՏՀ ուսուցման բոլոր ձևերի` առկա և հեռակա բակալավրիատի, առկա և հեռակա մագիստրատուրայի ուսանողները` համակարգչային թեստային, թեստային և գրավոր եղանակով: 
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին