ՀՊՏՀ դեկան Աշոտ Մաթևոսյանին շնորհվել է դոկտորի գիտական աստիճան
05.09.2012
Դիտումների քանակ՝ 1581
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) հաստատել և վկայագրով ամրագրել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում գործող ԲՈՀ-ի 014 տնտեսագիտության մասնագիտական խորհրդի որոշումը` հաշվապահական հաշվառման ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանին տնտեսագիտության դոկտորի (Ը.00.03 թվանիշով) գիտական աստիճան շնորհելու մասին:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է հարգարժան դոկտորին, մաղթում նորանոր հաղթանակներ գիտության բնագավառում ու բեղմնավոր ստեղծագործական կյանք:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին