Հրավիրում ենք ՀՊՏՀ բոլոր առաջին կուրսեցիների ուշադրությունը. Գրադարանից օգտվելու կարգը

Դիտումների քանակ՝ 950

Սիրելի ուսանողնե'ր, ՀՊՏՀ գրադարանի տնօրեն Վեներա Ավալյանն այսօր տեղեկացրեց, որ արդեն սկսված է առաջին կուրսեցիների սպասարկումը: Նա նշեց, որ թեև ընթերցողի  տոմսերն առայժմ պատրաստ չեն, սակայն, գրադարանում ստանալով փոխարինող քարտային միջուկներ, դուք կարող եք պատվիրել ձեզ անհրաժեշտ գրականությունը (հետագայում դրանք կհանձնեք և կստանաք ընթերցողի տոմսեր):

Գրադարանի ծառայությունից օգտվելու համար պետք է ներկայացնեք անձնագիր և 3x4 չափսի մեկ լուսանկար: 

Վեներա Ավալյանը հավաստիացրեց, որ գրադարանի աշխատակիցներն անհրաժեշտ խորհուրդներ կտան և կուղղորդեն ձեզ: Նա հավելեց, որ բազմօրինակ գրականությունը կարող եք պատվիրել և գրքերը տուն տանել, իսկ 1-5 օրինակով պահվող գրականությունից կարող եք օգտվել գրադարանին կից 4 ընթերցասրահներում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին